Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Cardinal Land 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղն առաջարկում է մարզել երևակայությունը և երկրաչափական պատկերները համակցելով՝ կենդանիների պատկերներ ստանալ։ Cardinal Land–ն իր մեջ ներառում է 90 տարբեր փազլներ։

Cryptofolio #1 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածն օգնում է հետևել Bitcoin–ի գների տատանումներին ու փոփոխություններին։ Իր մեջ ներառում է գրաֆիկա, ինչպես նաև կրիպտոարժույթի մասին որոշ պատմական տվյալներ։

 

Bloons Supermonkey 2

Գինը՝ 0.99$ – անվճար

Կապիկների աշխարհը վտանգի մեջ է և միայն դուք կարող եք փրկել այն։ Արգելքներն հաղթարհարելու համար խաղն առաջարկում է զենքի ու տարբեր գործիքների 90 տեսակ։

Farm Games Animal Games

Գինը՝ 3.99$ – անվճար

Խաղն առաջարկում է մարզել երևակայությունն ու փազլի կտորները ճիշտ դասավորելով` ստանալ ամբողջական պատկեր։ Փազլները կարող եք բաժանել 4, 8, 16 և 24 մասերի։