PlayStation 5-ը կթողարկվի այս տարի

SemiAccurate հարթակը որոշ տվյալներ  է բացահայտել  Sony PlayStation 5 նոր համակարգիչների մասին։ Իհարկե, այս ամենը դեռ սոցցանցային զրույցներ են, բայց պետք է նշել, որ հարթակը դեռևս 2013 թվականին կանխագուշակեց խաղային կցորդի փոփոխության մասին։

SemiAccurate հաղորդում է, որ  PlayStation 5  խաղային համակարգիչը  կունենա 8 միջուկանի պրոցեսոր Navi արագացուցիչով։

PlayStation 5-ում անփոփոխ կմնա վիրտուալ իրականության համար նախատեսված ակնոցի՝    PlayStation VR-ի կիրառումը։  Ամենայն հավանականությամբ, խաղային կցորդը գեյմերների դատին կհանձնվի այս տարվա վերջին։ Չնայած, շատերը վստահ են, որ խաղային համակարգիչները շուկայում կհայտնվեն մյուս տարի։