Huawei-ը առանց շրջանակի նոութբուք է թողարկում

Չինական Huawei  ընկերությունը պատրաստվում է ներկայացնել առանց շրջանակի նոութբուք՝ Honor բրենդի ներքո:

Այս մասին վկայում է թիզերը, որը հրապարակել են  GizChina-ում:  Այս քայլով ընկերությունը ուզում է ցույց տալ, որ առանց շրջանակի էկրան կարող են ունենալ ոչ միայն սմարթֆոններն, այլ  նաև նոութբուքերը:

Սակայն, հրապարակված նկարներում երևում է, որ շրջանակ, թեև քիչ, բայց այնուամենայնիվ կա: Huawei-ը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, չի բացահայտում գաջեթի տեխնիկական բնութագիրը: Բայց, ինսայդերներից հայտնի է, որ այն կունենա Snapdragon 845 պրոցեսոր :

Honor Magicbook-ի շնորհանդեսը տեղի կունենա մեկ շաբաթից՝ ապրիլի 19-ին:  Նոութբուքի հետ միասին  Huawei-ը կներկայացնի նաև  Honor 10. սմարթֆոնը: