iPhone–ի նոր գործառույթը կօգնի պայքարել ղեկին խոսակցությունների դեմ

Ամերիկյան Everdrive ապահովագրական ընկերությունը պարզել է, որ վարորդների 37 տոկոսը չնայած արգելքին, միևնույնն է, օգտագործում են իրենց սմարթֆոնը մեքենա վարելիս։ Ըստ նրանց, «չանգանգստացնել մեքենա վարելու ընթացքում» ռեժիմը կօգնի բարելավել այս ցուցանիշը։

Գործառույթի աշխատանքի սկզբունքը բավական պարզ է։ Օգտատերը պետք է ուղղակի ակտիվացնի գործառույթը և շարունակի օգտագործել իր սմարթֆոնը առաջվա նման։ Երբ «գաջեթը» հասկանում է, որ օգտատերը ընթացքի մեջ է, այն ինքնաբերաբար անջատում է բոլոր ծանուցումները, իսկ մուտքային զանգերին SMS հաղորդագրություններ է ուղարկում։ Վարելու գործընթացն ավարտելուց հետո սմարթֆոնը վերադառնում է իր նախնական վիճակին։

Ընկերությունը կարծում է, որ խոշոր  արտադրողները, ինչպիսին օրինակ` Apple–ն է, պետք է այս գործառույթը ներառեն իրենց սմարթֆոններում։ Նորույթի գործարկումը կօգնի նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարները։