Facebook–ում օգտատերերի տվյալների արտահոսքի ճեղք են հայտնաբերել

Cambridge Analytica–ն միակ ընկերությունը չէ, որ հավաքել և տարածել է Facebook սոցիալական ցանցի օգտատերերի տվյալները։ Այսպիսի եզրահանգման են եկել Freedom to Tinkers հետազոտական կազմակերպությունում։

Հետազոտության հեղինակները պարզել են, որ տվյալների անվտանգության համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում սոցիալական ցանցի հաշվի օգնությամբ կողմնակի կայքերում գրանցվելու գործառույթը։ «Մուտք գործել Ֆեյսբուքի օգնությամբ» կոճակը օգտատերերին թույլ է տալիս ամեն կայքում չգրանցվել առանձին–առանձին, ինչը շատ հարմար է։ Սակայն, կայքին թույլտվություն տալով սոցցանցի էջի անձնական տվյալներին՝ շատ օգտատերեր հասանելիություն են տրամադրում նաև այնպիսի կայքերի, որոնց մասին նույնիսկ չեն կասկածում։

«Մենք նկատել են 7 սկրիպտներ, որոնք հավաքում են Facebook–ի օգտատերերի անձնական տվյալները սոցիալական ցանցի հաշվից մուտք գործելու գործառույթի միջոցով։ Չարագործների մեծամասնությունն  արդյունքում ստանում է օգտատերերի ID–ն, իսկ նրանցից երկուսը՝ էլեկտրոնային փոստի հասցեն։ Բոլոր ընկերությունները, որոնք կանգնած են սկրիպտների ստեղծման հետևում՝ OnAudience–ը, Tealium–ը, Lytics–ը և ProPS–ը,  վաճառում են օգտատերերի տվյալները գովազդային ընկերություններին»,–նշված է Freedom to Tinkers–ի զեկույցում։