Galaxy A6 և A6+ սմարթֆոնների շնորհանդեսը կկայանա մոտ օրերս: Այս մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ ընկերությունը արդեն թողարկել է նոր գաջեթների համար նախատեսված օպերացիոն համակարգը: Բոլոր ցանկացողները կարող են դրանք ներբեռնել:
Հայտնի է, որ Galaxy A6 և A6+ մոդելները A8 և A8+ մոդելների անալոգային տարբերակները:
Ի տարբերություն ընկերության մյուս արտադրանքների, նորույթները կստանան սովորական միջուկ: Կրտսեր մոդելը կունենա Exynos 7870 պրոցեսոր, իսկ նրա ավագ եղբայրը՝ Snapdragon 625: Չնայած նրանց մատչելի լինելուն երկու մոդելն էլ կստանան առանց շրջանակի 18:9 հարաբերակցությամբ ձգված էկրան: Այսպիսին կլինեն նաև A8 և A8+ տարբերակները, որոնք ավելի թանկարժեք են լինելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Galaxy A6 և A6+ սմարթֆոնները քիչ քանակությամբ կհայտնվեն Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի շուկաներում: Այն մասին, թե արդյոք պատրաստվում է ընկերությունը դրանց վաճառքը հասցնել նաև մյուս աշխարհամասեր, հայտնի չէ: