Windows 10–ի օնլյան խանութում առաջին անգամ հայտնվել է Apple–ի ծրագիր

Windows Store–ի այն հատվածում, որտեղ ցուցադրվում են Windows 10–ի համար նախատեսված հավելվածներն ու ծրագրերը, առաջին անգամ հայտնվել է նաև  Apple–ի արտադրանքը։ Խոսքը iTunes–ի մասին է։

Ծրագիրը նախատեսված է երաժշտություն լսելու և ֆիլմեր դիտելու,  App Store–ից բջջային հավելվածներ գնելու համար։ iPhone արտադրող ընկերությունը iTunes–ի    Windows տարբերակը թողարկում է արդեն շուրջ 15 տարի, բայց այս բոլոր տարիների ընթացքում տարածում էր հավելվածը իր կայքի միջոցով։

Գրեթե մեկ տարի առաջ Microsoft–ը հայտարարեց, որ պատրաստվում  է  iTunes–ը ներառել   Windows Store–ում մինչև 2017–ի ավարտը։ Ընկերությունը չհասցրեց իրականացնել իր խոստումը դեռևս անհայտ պատճառներով;

iTunes–ի ընդգրկումը Windows Store–ում հեշտացրել է օգտատերերի աշխատանքը, բացի այդ այն հասանելի և հեշտ կիրառելի կդառնա  ավելի մատչելի պլանշետների և նոութբուքների համար։

Windows–ի համար նախատեսված  iTunes-ը թողարկվել է 2003 թվականին և նախատեսված է եղել  iPod–ում երաժշտություն ավելացնելու համար։