Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Koolor – Tap different color 

Գինը՝ 3.99$ – անվճար

Խաղը առաջարկում է մարզել Ձեր` գույները ընկալելու հմտությունը և  նույն շարքով դասավորել նման գույները։ Գույներին երկար նայելուց հետո, առաջարկվում է բացել ու փակել աչքերը` ֆոկուսը նորից գտնելու համար։

 

Le Parker: Sous Chef Extraordinaire

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղն առաջարկում է փրկել արքայադստերը և դուրս հանել նրան աշտարակից։ Ընդգրկված է 32 տարբեր աստիճանի դժվարության մակարդակներ։

 

Shoonya Jungle Animal Genie

Գինը՝ 3.99$ – անվճար

Երեք տարբեր մակարդակներ պարունակող խաղը ունի 9 լեզվի հնարավորություն` իսպաներեն, անգլերեն, արաբերեն և այլն։ Զարգացրեք ձեր լեզվական հմտությունները այս հավելվածի միջոցով։

 

Spite & Malice

Գինը՝ 4.99$ – անվճար

Պետք է խաղի ընթացքում առաջինը բացահայտեք Ձեր քարտերի պարունակությունը և աշխատեք ստեղծել այնպիսի կոմբինացիա, որ հաղթեք։