Ինչպիսին կլինի Samsung–ի նոր` երկակի տեսախցիկով սմարթֆոնը

Samsung–ը պատրաստվում է նոր սմարթֆոններ թողարկել։ Այս անգամ ընկերությունը կթողարկի  Galaxy A6 շարքը, որը կունենա ընդամենը երկու սմարթֆոն։

Galaxy A6+–ը կստանա  մեծ առանց շրջանակի էկրան, որը կունենա 6 դյույմ անկյունագիծ և 18,5:9 հարաբերակցություն։ Նաև հայտնվել են գաջեթի րենդերները, որոնք փաստում են երկակի ֆոտոխիկի առկայությունը։

Այս ամենի հետ մեկտեղ սմարթֆոնը կստանա  Snapdragon 625 պրոցեսոր,   4 գբ օպերատիվ հիշողություն։ Սմարթֆոնը կլինի մատչելի և հասանելի բոլորին։