Office 365–ում` Mac–ի համար նախատեսված Windows Word–ը զինված կլինի արհեստական ինտելեկտով

iOS և macOS հարթակների համար նախատեսված Microsoft Word–ը շուտով կսկսի ավելի լավ ու արագ աշխատել։ Այս մասին հայտնում է Microsoft ընկերությունը։

Արհեստաական բանականության կիրառման շնորհիվ Mac–ի օգտատերերը կկարողանան տեքստը միանգամից   Microsoft Word–ում թարգմանել 60 լեզվով։ Արհեստական ինտելեկտի շնորհիվ թարգմանությունը կստացվի կատարյալ, քանի որ ալգորիթմը տեքստը թարգմանելիս հաշվի է առնելու նաև տվյալ բառի հոմանիշները։

«Резюме» գործառույթը թույլ կտա փոփոխություններ մտցնել հենց LinkedIn հավում։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք այս գործառույթը հասանելի կլինի բոլոր երկրների օգտատերերի համար, թե` ոչ։

Microsoft–ի մասնագետները նաև հաշվի են առել, որ  MacBook Pro–ում կա   TouchBar գործիքը, այդ իսկ պատճառով էլ որոշ հնարավորություններ տեղայնացված են և հարմարեցված հենց MacBook Pro–ին։

Նորույթները հասանելի են արդեն Microsoft Office 365–ում գրանցված օգտատերերին։