Apple-ի բաժնետոմսերը 2011-ից ռեկորդային աճ են գնացել

Apple-ի բաժնետմոսերի արժեքը 2011 թվականի հոկտեմբերից  պատմական ռեկորդ է գրանցել։

Ընկերության բաժնետոմսերի աճին  նպաստել է այն, որ ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի ներդրումային ընկերությունը՝ Berkshire Hathaway-ը առաջին եռամսյակում գնել է Apple-ի 75 մլն բաժնետոմսերը:

«Դա անհավատալի է ընկերություն է, – CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Բաֆետը: – Եթե նայենք Apple-ին, ես կարծում եմ, որ նրանք վաստակում են գրեթե երկու անգամ ավելի, քան Միացյալ Նահանգների շահութաբերության երկրորդ ընկերությունը»:

Apple-ի արժեթղթերը ուրբաթ թանկանում են 3,5 տոկոսով, շաբաթվա սկզբից աճը կազմում է 12.7 տոկոս: Apple-ի կապիտալիզացիան կազմում է մոտ 900 միլիարդ դոլար: