Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

iLightningCam 2

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը թույլ է տալիս օգտատերերին լուսանկարել կայծակը։ Այն ամենն ինչ պետք է անի օգտատերը գտնի կայծակի վայրը, ֆիքսի այն ու սպասի մինչև կսկսվի այն։ Հավելվածը ինքնաբերաբար կֆիքսի այն և կլուսանկարի ձեր փոխարեն։

ReliCam

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը թույլ է տալիս ստանալ գեղեցիկ լուսանկարներ։ Այստեղ ներդրված գործառույթների շնորհիվ հավելածն ինքը կարող է ֆիքսել պատկերը, մեծացնել կամ փոքրացնել այն։ Բոլոր տեսանյութերն ու լուսանկարները պահպանվում են սմարթֆոնի տեսադարանում։

 

Good Woofy

Գինը՝ 0.99$ – անվճար

Մարզեք ձեր շանը այս հավելվածի օգնությամբ։ Հավելվածի միջոցով կարող եք ձայնագրել շանը տրվող հրահանգները, պահպանել դրանք և հետագայում կիրառել։ Բացի այդ, եթե դուք տանը չեք հավելվածը կձայնագրի, թե ինչ վարք է դրսևորել տնային կենդանին ձեր բացակայության ժամանակ։