Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Rabbit – Habit Reminders 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի գրանցել ձեր սովորություններն ու հետևել դրանց։ Այն կօգնի ձևավորել ու կազմակերպել այնպիսի սովորությունների ցանկ, որը կբարելավի օգտատիրոջ կյանքի որակը։

PhotoTangler

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը ֆոտոխմբագրման հարթակ է, որը թույլ է տալիս գեղեցիկ կոլաժներ ստեղծել։ Պետք է ուղղակի սմարթֆոնի տեսասրահից ներբեռնել լուսանկարները հավելված և վերջ։ Մեկ հպումով այն կստեղծի գեղեցիկ կոլաժ։ Այստեղ նաև կան կարգավորումների մեծ գործիքակազմ։

Bitcoin Convert

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի հեշտությամբ հետևել կրիպտոարժույթների շուկայի տատանումներին նաև սեփական արժույթի վիճակի մասին որոշակի տեղեկատվություն հավաքելու հարցում։