Apple–ը առաջատար է ձեռքի էլեկտրոնիկայի շուկայում

Xiaomi և Apple ընկերությունները ձեռքի էլեկտրոնիկայի շուկայում առաջատար են համարվում։ 2018–ի առաջին եռամսյակի տվյալներով պարզ է դարձել, որ   Apple–ն առաջ է անցել և   Xiaomi–ն թողել է երկրորդ հորիզոնականում։ Canalys ընկերության վերլուծաբան Ջեյսոբ Լոուն համարում է, որ նման առաջընթացի գրավականը ըներության համար եղել է LTE– հնարավորությամբ Apple Watch 3–ը, որն ընկերությունը վաճառել է մեծ քանակով։

Այդ ընթացքում Xiaomi–ի վաճառքի ցուցանիշի 90 տոկոսը Mi Band–ին է պատկանում։ Հատկապես`  Mi Band 2–ին։ Թոփ 5–ում են հայտնվել նաև  Fitbit, Garmin և Huawei ընկերությունները։ Ընդհանուր առմամբ ձեռքի էլեկտրոնիկայի շուկան շուրջ 35 % աճ է գրանցել։ Ամբողջ շուկայում գնվել է շուրջ 20,5 միլիոն տեխնիկա, որից 80 տոկոսը խելացի ժամացույց։