Սոնն Դիքսոն անունով օգտատերը իր Twitter-ի էջում ցուցադրել է, թե ինչպիսի պաշտպանիչ թաղանթ կունենա նոր iPhone SE2–ը։ Նկարից պարզ է դառնում, որ նորույթը կունենա էկրանի հայտնի կտրվածքը, որտեղ տեղադրված կլինի TrueDepth տեսախցիկը։
Պաշտպանիչ թաղանթը նկարում տեղադրված է iPhone x–ի պաշտպանիչ թաղանթի կողքին։ Պարզ երևում է, որ դրանք բացի չափերից` նման է։ Իսկ կտրվածքի առանձնահատկությունն այն է, որ SE2–ի դեպքում չափերը փոքր են։
Սա նշանակում է, որ Apple–ի բյուջետային սմարթֆոնը կունենա թանկարժեք TrueDepth տեսախցիկ։ Այս տեխնոլոգիայի ներդրումը հնարավոր է` էկրանի վրա տեղ չթողնի Face ID–ի համար։ Լուրեր են պտտվում, որ ընկերությունը չի կարող այսքան կարճ ժամանակահատվածում մշակել TrueDepth տեսախցիկի փոքր տարբերակը։