Վերջերս Apple ընկերության դեմ հարուցված դատական գործերին այսօր ավելացել է ևս մեկը։ Այս անգամ մի շարք օգտատերեր բողոքում են Apple-ի խելացի ժամացույցներից: Apple Watch-ի բոլոր սարքավորումները հայցվորների կարծիքով ունեն միևնույն թերությունը: Ընդ որում՝ օգտատերերի կարծիքով այս խնդիրը առկա է սարքավորման մեջ հենց թողարկման պահից: Այս է պատճառը, որ Apple-ը չի կատարում իր պարտականությունները և չի փոխում երաշխիքի մեջ գտնվող սարքավորումները:
Սարքավորման մեջ եղած խոտանի պատճառով Apple Watch-ը շուտ է շարքից դուրս գալիս, կոտրվում առանց ընկնելու: Ի պատասխան այս հայտարարության Apple-ը ասել է, որ օգտատերերը պարզապես անփույթ են։
Ընկերությունը առայժմ ընդունել է Series 0-ի և Series 2-ի երկու խնդիր և դրանց երաշխիքի ժամկետը երկարացրել մինչև երեք տարի: Ընդհանուր առմամբ դատական հայցի արժեքը կազմում է 5 միլիոն դոլար: