Apple–ն իր մատակարարներին զգուշացրել է, որ 2018-ի երկրորդ կեսին նոր iPhone հեռախոսների պատվերները կնվազեն:
Այդ պատճառով ընկերությունը խնդրում է իր մատակարարներին նվազեցնել մատակարարվող բաղադրիչների քանակը շուրջ 20 %-ով:
«Apple-ը բավականին պահպանողական է նոր iPhone-ի պատվերների հարցում, որոնք կթողարկվեն այս տարի», — ասել է աղբյուրը`նշելով, որ այս տարի Apple-ը նախատեսում է արտադրել 80 միլիոն iPhone` նախատեսված 100 միլիոնի փոխարեն:
Պատվերների քանակի կրճատման մասին հայտարարությունն արդեն ազդել է Apple-ի բաժնետոմսերի վրա` դրանք 2.2 %-ով նվազել են՝ հասնելով 189 դոլարի: