Ռոութերները շարքից դուրս բերող նոր վիրուս է հայտնաբերվել

Վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում նոր վիրուս է տարածվել, որը  վնասում է ռոութերներին։

Hi-Tech Mail-ի փոխանցմամբ, Ռուսաստանում տարածված  վիուսի հիմնական  թիրախը ռոուտերներն են: Վիրուսը ստացել է VPNfilter անվանումը: Այն արդեն ավելի քանի 50 երկրում շարքից հանել է 500 հազար ռոութեր և դեռ շարունակում է խափանել սարքավորումների  աշխատանքը:

Աղբյուրի հաղորդմամբ, վնասվում են համարյա բոլոր ընկերությունների սարքավորումները: Հիմնական հարվածը հասել է ASUS, D-Link, Huawei, Linksys, Microtik, Netgear, QNAP, TP-Link, Ubiquiti, Upvel և  ZTE ընկերություններին: Մասնագետները հաղրոդում են, որ վիրուսը կարող է զարգանալ, քանի որ դրա հեղինակները պատրաստվում են հատուկ դոմեն ստեղծել` ավելի շատ վնաս հասցնելու համար: