Siri-ի վատ աշխատանքից դժգոհ օգտատերերը կարող են հաճելիորեն զարմանալ, թե ինչքան խելացի և օգտակար է դարձել ձայնային օգնականը Apple-ի iOS 12-ում: WWDC 2018-ի ժամանակ Apple-ն արդեն պատմել է ձայնային օգնականի առանձնահատկությունների մասին: Այժմ այն կարող է հաղորդել այնպիսի իրադարձությունների մասին, որոնք հրահանգներում չեն եղել: Ընդհուպ, կարելի է ուղղակի զրուցել iMessage-ում և Siri-ն ֆիքսելով այդ զրույցը` այնտեղից կառանձնացնի հետագայում գուցե պետքական հրահանգները:
iOS 11-ում Siri-ն արդեն կարողանում էր Օրացույցում ինքնուրույն իրադարձություններ ստեղծել՝ հիմնվելով iMessage-ի նամակագրության վրա: Հիմա թվային օգնականը կարող է նաև առաջարկել միացնել <<Չանհանգստացնել>> ռեժիմը՝ նամակագրությունից իմանալով օրվա առաջիկա իրադարձության մասին: Բացի այդ առաջ Siri-ն չէր կարողանում հարաբերվել Mac համակարգիչների նամակագրության հետ, բայց շնորհից iOS 11.4 “Նամակներ iCloud-ում” գործառույթի սովորել է անել այդ գործողությունը: