Google ընկերությունն արհեստական ինտելեկտը չի օգտագործի զենքի համակարգերի կամ այնպիսի դիտարկումներ իրականացնելու համար, որոնք խախտում են մարդու իրավունքները, սակայն կշարունակի համագործակցել կառավարական գերատեսչությունների և զինվորականների հետ:
Այս մասին ասել է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչային ` ընկերության պաշտոնական բլոգում։
Փիչային նաև ներկայացրել է այն սկզբուքները, որոնցով ընկերությունը մտադիր է ղեկավարվել հետագա աշխատանքներում: Արհեստական ինտելեկտի օգտագործումն, ընդգծել է նա, պետք է լինի «սոցիալապես օգտակար», քանի որ այդ բնագավառում առաջընթացը վերաբերում է առողջապահությանը, անվտանգությանը, էներգետիկային, տրանսպորտին, արդյունաբերական արտադրությանը և զվարճանքների ոլորտին:
Արհեստական ինտելեկտի ստեղծումը չպետք է նպաստի «անարդարացի նախապաշարմունքներին» այն բանում, ինչ վերաբերում է ռասային, ազգային և գենդերային ինքնությանը եւ քաղաքական կամ կրոնական հայացքներին, համոզված է Փիչային: Նրա խոսքով՝ արհեստական ինտելեկտ մշակելիս կնախատեսվեն «անվտանգության ապահովման հուսալի միջոցներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: