Apple ընկերությունը պատրաստվում է ֆիթնես-թևնոց թողարկել, որը արյան ճնշումը չափող գործառույթ կունենա։ Սարքը աշխատելու է տոնոմետրի սկբունքով։ Ընկերություն արդեն արտոնագիր է ստացել, որն արեն հրապարակել է ԱՄՆ-ի Արտոնագրերի և առևտրանիշերի գերատեսչություն։
Նորարարությունը կկարողանա միանալ Apple-ի սարքերին, հետևել զարկերակային ճնշման ցուցանիշներին և տվյալները հաղորդել այլ սարքերին՝ հետագա վերլուծության համար: Նոր աքսեսուարը բաղկացած է ձգվող խցօղակից, չափիչ սենսորների համակարգից և այլն։
Ի տարբերություն Apple Watch-ի, նոր արտադրանքը կաշխատի տոնոմետրի սկզբունքով և չի գործածի սրտի կծկումները չափելու տեխնոլոգիան:
Այն դեպքում, եթե մշակումը դուրս գա նախատիպի շրջանակներից և մտնի մանրածախ առևտուր, դա կլինի Apple-ի առաջին՝ զուտ բժշկական ուղղվածության արտադրանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: