Siri-ն ամեն ինչ գիտի Աշխարհի առաջնության մասին

Ռուսաստանում անցկացվելիք Աշխարհի առաջնությանն ընդառաջ Apple-ը  Siri-ին վերածել է ֆուտբոլային գիտակի:

Վերջերս Apple-ի ձայնային օգնականը խոշոր թարմացում է ստացել Բրազիլիայի, Մալազիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի տարածաշրջանների համար: Այժմ այն կարող է շատ բան պատմել ֆուտբոլային խաղերի, մրցող թիմերի  մասին:

Ֆուտբոլի երկրպագուները կարող են  Siri-ից պարզել, թե երբ տեղի կունենա մոտակա խաղը, որ թիմերի միջև, ովքեր են ընդգրկված մեկնարկային կազմում և այլն:

Ավելին՝  App Store-ում ֆուտբոլի հետ կապված հավելվածների բաժին է ստեղծվել, որն ունի թարմ նորություններով  լրահոս: Նույնը վերաբերում է նաև  Apple Books-ի պոդկաստ ծառայությանը: Այստեղ կհայտնվի ֆուտբոլին նվիրված  գրականության և հաղորդումների մի ամբողջ ժողովածու: