Apple ընկերությունը թողարկվելիք iPhone-ի նոր մոդելների արժեքը համեմատաբար մատչելի դարձնելու համար կենտրոնացել է ավելի էժան LCD էկրանների վրա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ընկերությունը պատրաստվում է այս էկրաններով սմարթֆոնները շուկայում դարձենլ գերակշռող մաս։ Առաջին խմբաքանակը կթողարկվի արդեն սեպտեմբերին։ LCD էկրանների կիրառումը շարունակական բնույթ կունենա։
Apple–ը նաև որոշել է իր սմարթֆոնները զինել OLED էկրաններով, բայց անցումը դեպի այս տեսակ ամենայն հավանականությամբ, ավելի դանդաղ կլինի:
WSJ-ին հարցում է կազմակերպել վերլուծաբանների շրջանում։ Արդյունքում նրանք նշում են, որ iPhone Х-ի պահանջարկն ավելի թույլ էր, քան ի սկզբանե կանխատեսում էին: Դրա պատճառը, նրանց խոսքով, նոր սմարթֆոնի գինն էր, որը սկսվում է 999 դոլարից: