911 զանգելու դեպքում iPhone-ի նոր ծրագրային ապահովման տարբերակում օգտատերերի գտնվելու վայրի կոորդինատները ինքնաբերաբար կփոխանցվեն փրկարար ծառայությանը:
Փրկարար ծառայությունը զանգերի մեծ մասը ստանում է բջջայիններից, որոնց կոորդինատները շատ ավելի դժվար է որոշել, քան ստացիոնար հեռախոսներինը, ինչը ուշացնում է առաջին օգնություն ցույց տալու գործընթացը:
The Wall Street Journal- ի փոխանցմամբ, RapidSOS ստարտափը ստեղծել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս համացանցին միացված սմարթֆոնից կամ այլ սարքից օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկությունը միանգամից փոխանցել փրկության ծառայության զանգերրի կենտրոն:
RapidSOS տեխնոլոգիան ОС iOs 12-ի մի մասը կլինի, որն այս տարի ավելի ուշ հասանելի կլինի օգտատերերի համար, հաղորդել են Apple-ում