Ենթադրվում է, որ iPhone X-ի նոր տարբերակը կունենա 6,5 դյույմ անկյունագծով էկրան, իսկ դրա բյուջետային տարբերակը կլինի 6,1 դյույմանոց։ Այս տեղեկատվությունը հայտնի է դարձել աքսեսուրաներ արտադրող Olixar ընկերության պաշտպանիչ ծածկույթով սմարթֆոնների լուսանկարները հրապարակելուց հետո։ Հաղորդվում է նաև, որ արդեն սեպտեմբեր ամսին Apple-ը կթղարկի միանգամից երեք սմարթֆոն։
Նոր iPhone SE 2 բյուջետային սմարթֆոնի շնորհանդեսը նույնպես ծրագրվում է իրականացնել սեպտեմբեր ամսին։ Այն կունենա LCD դիսփլեյ և 6 դյույմ անկյունագծով էկրան։