Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

LeechTunes 

Գինը` 1.99$ – անվճար

Պարզ ու մատչելի ինտերֆեյսով երաժշտական հավելված է։ Հավելվածի միջոցով կարող եք կառավարել ձեր երաժշտադարանը։ Հավելվածն առաջարկում է նաև 21 տարբեր լուծումներ հավելվածն օգտատիրոջ համար առավել հարմարավետ դաձնելու նպատակով։

 

PodCruncher Podcast Player 

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը սթրիմինգային ծառայությունների և պոդքաստների սիրահարների համար է։ Այստեղ կարող եք գտնել ու բաժանորդագրվել ցանկացած ոլորտի էջերին։ Առաջարկվում է ավելի քան 250 հազար պոդքաստ էջեր։

SomaFM Radio Player

Գինը` 7.99$ – անվճար

Կոմերցիոն ռադիոները լսելու իդեալական տարբերակ է։ Այստեղ հնարավորություն կա ընտրել ու ֆավորիտների շարքում ավելացնել առավել հաճախ գործածվող կայանները և այլն։