Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

MyScript Calculator 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հաշվիչ մեքենայի հաշվարկները ձեռքգրի պես գրել կօգնի այս հավելվածը։ Այստեղ կա խմբագրման, սխալները շտկելու կամ ինչ–որ բան ավելացնելու հնարավորություն։ Հավելվածը նաև պահպանում է արված հաշվարկների պատմությունը։

Toddler Learning Games Ask Me Color & Shape Games 

Գինը՝ 3.99$ – անվճար

Ուսուցողական հավելված է, որն առաջարկում է սովորել գույները։ Հավելվածը ճանաչում է մոտ 100 օբյետկ ու գույն։

PirTie

Գինը՝ 0.99$ – անվճար

Գույների միաձուլումն ու փոխակերպումը փորձարկեք այս հավելվածի միջոցով։ Այստեղ կա գույները տեղափոխելու, միաձուլելու և  խոշորացնելու հնարավորություն։