Morgan Stanley-ի վերլուծաբան Քեթի Հուրբերտին հայտնել է Apple-ի՝ սեպտեմբերին թողարկվելիք գաջեթների մոտավորարժեքները:
Հուրբերտի խոսքով, Apple-ը 6.5 դյույմանոց OLED էկրանով սմարթֆոնները վաճառքի կհանի 999 դոլարով, իսկ 5.8 դյույմանոց OLED էկրանով տարբերակների արժեքը կսկսի 899 դոլարից: Ընկերությունը պատրաստվում է նաև թողարկել LCD էկրանով տարբերակներ, որոնց արժեքը կտատանվի 599-699 դոլարի միջակայքում: Ավագ մոդելը կարող է iPhone X Plus անունը ստանալ, իսկ միջինը անցյալ տարվա iPhone X-ի ժառանգորդն է:
Գնորդների համար վատագույն տարբերակի դեպքում նորույթների գները iPhone X Plus-ի համար կկազմեն 1099 դոլար, iPhone X 2018-ի համար՝ 999 դոլար և LCD-ով iPhone-ի համար՝ 799 դոլար: