Twitter–ն իր պաշտոնական միկրոբլոգում նշել է, որ սկսում է պայքարել կեղծ հաշիվների դեմ։ Ընկերությունն այս պայքարի համար նոր ալգորիթմ է մշակել, օրը կգտնի սփակ տարածող հաշիվները նաև կկարողանա հասկանալ, որ տվյալ գրառումը վիրավորական է և ագրեսիա է պարունակում։
Մեկ ամսվա ընթացքում ալգորիթմը գտել շուրջ 9 միլիոն կեղծ հաշիվ։ Համեմատության համար, պետք է նշել, որ 2017–ին այս ցուցանիշը մոտ 6 միլիոն էր։
Հեռացվել են նաև մեծ թվով մեկնաբանություններ, որոնք ագրեսիա կամ սփամ են պարունակել։ Այժմ սոցցանցում միկրոբլոգ ստեղծելու համար պետք է անպայման մուտքագրել էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը։