Իր գործունեության ամբողջ ընթացքում Facebook սոցցանցն ավելի քան 52 կողմնակի ընկերության տրամադրել է օգտատերերի անձնական տվյալներ, այս մասին հաշվետվությունը հունիսի 23-ին հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսը։ Ըստ այս փաստաթղթի՝ Facebook-ը տեղեկատվություն է տրամադրել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը և Apple-ը։ Ոչ ամերիկյան ընկերություններից` Samsung և չինական Huawei ու Alibaba ընկերություններն են նշվում։
Ընկերություններից մի մասի հետ Facebook-ը շարունակում է համագործակցել։ Ներկայումս դրանց թիվը նվազել է՝ 52-ից հասնելով 14-ի, որոնցից 7-ի հետ Facebook-ը ծրագրվում է դադարեցնել գործունեությունը։
Հունիսի 9-ին Facebook-ի ադմինիստարցիան հայտարարել էր 14 մլն օգտատիրոջ անձնական տվյալ հրապարակելու մասին, որը պետք է հասանելի լիներ միայն սահամանափակ քանակով մարդկանց։
Հունիսի 27-ին ԶԼՄ-ներին հայտնի դարձավ Մարկ Ցուկերբերգին Facebook-ի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հնարավորության մասին։ Ներդրողները, որոնց պատկանում են 3 մլրդ դոլարի ակցիաներ, մեծ դժգոհություն էին հայտնել Ցուկերբերգի գործելաոճի վերաբերյալ։