Samsung–ի ֆլագմանի լուսանկարը հայտնվել է համացանցում

Համացանցում տեղեկատվություն է հայտնվել  Samsung–ի Galaxy S  շարքի հաջորդ սմարթֆոնի մասին։ Հայտնի է դարձել, որ կորեական ընկերությունը իսրայելական  Mantis Vision  ստարտափի համատեղ նոր տեխնոլոգիա է մշակել, որը թույլ կտա էկրանն առանց որևէ կտրվածքի  զինել  3D տեսխցիկով։ Հնարավոր է այն տեղադրվի հենց էկրանի տակ։

Ice Universe  կորեական աղբյուրը լուսանկար է հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ   Samsung–ի հաջորդ նորույթը լինելու է առանց շրջանակի։

Ընկերությունները նախատեսում են ֆլագմանը թողարկել 2019 թվականին։

Հնարավոր է այն ներկայացվի Mobile World Congress 2019–ի շրջանակում։