Facebook սոցիալական ցանցի հիմնադիրՄարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ չեն սոցցանցից հեռացնել Հոլոքոստը հերքող գրառումները, չնայած նրան, որ ինքն անձամբ նման գրառումները վիրավորական է համարում։
«Ես հրեա եմ, սակայն կա մարդկանց խումբ, որ հերքում է Հոլոքոստը։ Ես այս պահվածքը վիրավորական եմ համարում։ Սակայն, ես չեմ կարծում, որ մեր հարթակը պետք է հեռացնի նման գրառումները , քանի որ, իմ կարծիքով, կան բաներ, որոնք տարբեր մարդիկ ճիշտ չեն հասկանում», — ասել է Ցուկերբերգը։
Նա նաև ընդգծել է, որ չի արդարացնում Հոլոքոստը հերքողներին, և հավաստիացրել է, որ եթե հրապարակումներն «իրենց չափը անցնեն», այսինքն՝ պարունակեն բռնություն կամ ատելություն մարդկանց որևէ խմբի նկատմամբ, ապա հաղորդագրությունը միանշանակ կհեռացվի ցանցից։