Samsung–ը «պատահական» ցուցադրել է Galaxy Watch–երը

Samsung–ի պաշտոնական կայքում «պատահական» հրապարակվել են   Galaxy Watch–ի լուսանկարները։ Որոշ ժամանակ անց, դրանք կայքից հեռացվել են։ Բայց, այնուամենայնիվ, որոշ մանրամասնեևր պարզել հնարավոր է եղել։

Հաստատվել են անվան մասին լուրերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Samsung-ը կհրաժարվի Gear անվանումից։

Խելացի ժամացույցները կվաճառվեն  Galaxy բրենդի ներքո։ Շուկայում կհայտնի խելացի գաջեթի միանգամից մի քանի տարբերակ։

Հնարավոր է` Galaxy Watch–երը ունենան նաև  Samsung Duo անլար լիցքավորման հնարավորություն։ Հնարավոր է նաև` Samsung–ը հրաժարվի նաև Tizen ֆիրմային օպերացիոն համակարգից։  Այն օգտատերերի դատին կհանձնվի   Galaxy Note 9–ի հետ միասին։

Իսկ  գնի մասին տեղեկություն դեռևս չկա։