Լուրեր են շրջանառվում, որ Samsung–ը պատրաստվում է դադարեցնել Galaxy C, J դասի սմարթֆոնների արտադրությունը։ Պաշտոնական տեղեկատվություն այս մասին դեռ չկա։
Նման որոշման պատճառ կարող դառնալ նաև այն փաստը, որ ղեկավարությունը պատրաստվում է երկու մասի բաժանել ընկերությունը։
Վերոնշյալ մոդելների փոխարեն շուկայում կարող են հայտնվել Galaxy P և Galaxy R մոդելները։ Դրանց առաջին խմբաքանակը նախատեսված կլինի չինական շուկայի համար։