Apple-ն առաջարկում է անձնագրի փոխարեն օգտագործել սմարթֆոնները

Apple-ը պատրաստվում է նոր տեխնոլոգիայով զարմացնել իր օգտատերերին: Արտոնագիրն  ընկերությունն արդեն գրանցել է:

Այս տեխնոլոգիայի շնորհիվ օգտատերերին այլևս անձնագիր պետք չի գա,  փոխարենը առաջարկում են օգտագործել iPhone-ը:

Ընկերությունը մտադիր է գաջեթից տեղեկատվությունը փոխանցել ռադիոհաճախականության նույնականացման տեխնոլոգիայի միջոցով, օրինակ` NFC-ի, որն արդեն օգտագործվում է սմարթֆոններից շատերում: Մասնագետների մտահաղացմամբ, տվյալների չարտոնված մուտքի պաշտպանությունը կապահովվի Touch ID-ի և  Face ID-ի կենսաչափական ստուգման տեխնոլոգիաներով: