Samsung-ը ներկայացրել է Galaxy Watch-երի նոր սերունդը

Samsung-ը Նյու Յորքում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է  նաև  Galaxy Watch խելացի ժամացույցի նոր սերունդը: Գաջեթն աշխատում է սեփական արտադրության  Tizen OS 4.0 օպերացիոն համակարգով:

Սարքը թողարկվել է երկու տարբերակով՝ 42 և 46 մմ մակերեսով: Ընդ որում, ավելի խոշոր տարբերակը հասանելի կլինի միայն մեկ գունային լուծումով՝ արծաթագույն, իսկ փոքր տարբերակը՝ 3, վարդագույն, ոսկեգույն  և սև:

Գաջեթները հագեցած են  Super AMOLED էկրանով, որն ունի  Gorilla Glass DX+  պաշտպանիչ ապակի: Խելացի աքսեսուարը ջրադիմացկուն է: Այն մեկ լիցքավորմամբ կարելի է օգտագործել մոտ 80 ժամ:

Փոքր մոդելը ԱՄՆ-ում կկարժենա 330 դոլար, իսկ ավելի մեծը՝ 350 դոլար: