Twitter սոցցանցում մի շարք խնդիրներ են առաջացել։ Խնդիրներից բողոքում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող օգտատերերը։ Այս մասին նշված է Downdetector ծառայության էջում:
«Twitter-ի աշխատանքում խնդիրները նկատվել են ուրբաթ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 22:41-ից (Երեւանի ժամանակով շաբաթ 06:41-ից – խմբ.)»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ:
Սոցցանցի աշխատանքի խափանումների մասին են հայտնում Ռուսաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի օգտատերերը: