Youtube-ը ցույց կտա, թե ինչքան ժամանակ եք ծախսել տեսանյութերը դիտելիս

YouTube-ը պատրաստվում է որոշ նորարարություններ մտցնել վիդեոհոստինգի գործունեության մեջ: Այսուհետ օգտատերերը կիմանան, թե ինչքան ժամանակ են նրանք ծախսում տեսանյութեր դիտելիս:

Մասնավորապես, էջի մենյուում կհայտնվի նոր բաժին, որտեղ հնարավոր է տեսնել անցկացրած  ժամերի քանակը: Ի դեպ՝ տվյալները լինելու են նախորդ շաբաթվա:

Բացի այդ YouTube-ը օգտատերերին թույլ կտա նվազեցնել ծանուցումների քանակը:

Վերջին ամիսներին բազմաթիվ խոշոր սոցցանցեր ներկայացրեցին գործառույթներ, որոնք պետք է օգնեն օգտատերերին ավելի քիչ ժամանակ անցկացնել և  ավելի քիչ շեղվել ծանուցումների պատճառով: Նման գործառույթներ են հայտնվել Facebook-ում և  Instagram-ում, ինչպես նաև Android և iOS օպերացիոն համակարգերում: