Հայտնի է iPhone Xs-ի թողարկման ամսաթիվը

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, թե երբ կկայանա Apple-ի այս տարվա շնորհանդեսը: Europe 1-ի փոխանցմամբ, լրատվությունը հավաստի է, քանի որ այս մասին իրենց հայտնել են ընկերությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրները: Ըստ նրանց սարքավորումներն ու օպերացիոն համակարգերը կներկայացվեն սեպտեմբերի 12-ին: Այս նույն ամսաթիվը նշել են նաև մյուս մասնագետները:

Սովորաբար խնձորային բրենդն իր տարեկան շնորհանդեսները անցկացնում է սեպտեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 7-12 ընկած ժամանակահատվածում:

Ինչպես և անցյալ տարի այս տարի էլ շնորհանդեսի վայրն անփոփոխ է՝ այն կանցկացվի Սթիվ Ջոբսի անվան թատրոնում, որը կառուցվել է 2017 թվականին:  Չնայած արդեն շատ բան է հայտնի ընկերության  շնորհանդեսի մասին, սակայն  լրագրողներին հրավեր դեռ չեն ուղարկել:

Ըստ լուրերի, Թիմ Քուկի կայսրությունը սեպտեմբերի 12-ին կներկայացնի միանգամից երեք նոր iPhone, օպերացիոն համակարգ և մի քանի թարմ նորություններ: