ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Landscape Design Editor
Գինը` 2.99$ – անվճար
Այս հավելվածը դուր կգա դիզայնի սիրահարների և մասնագետների համար։ Այն օգնում է հեշտությամբ հասկանալ թե տվյալ լանդշաֆտային գոտու համար ինչ դիզայն է ահնրաժեշտ։ Հավելվածը ներառում է 12 տեքստուրա, 20 տեսակ ծաղիկ և ավելի քան 50 տեսակ բուսականություն։
Backgammon HD
Գինը` 4.99$ – անվճար
Բոլորին հայտնի նարդի խաղի վիրտուալ տարբերակն է։ Այստեղ հնարավորություն կա խաղալ ինչպես միայնակ, այնպես էլ հակառակորդի հետ։
Windy ~ Natural White Noise
Գինը` 0.99$ – անվճար
Բացահայտեք քամիների աշխարհն այս հավելվածի միջոցով։ Օրվա վերջում նյարդերը հանգստացնելու իդեալական տարբերակ է։