Արդեն 1 շաբաթից Apple–ը կներկայացնի իր նոր գաջեթներն ու օպերացիոն համակարգերը։ Ինչքան մոտենում է շնորհանդեսի օրն, այնքան շատ տեղեկատվություն է տարածվում համացանցում ապագա գաջեթերի մասին։
Տեղեկատվության արտահոսք է եղել նաև MySmartPrice ինտերնետ խանութում` այստեղ սխալմամբ հրապարակել են նորույթների գները։
iPhone XS և iPhone XC
Նոր մոդելները ստացել են iPhone XS և iPhone XC անվանումները։ Ըստ MySmartPrice–ի, ֆլագման մոդել XS–ը կներկայանի երկու տարբերակով` 5,8 և с 6,5 դյույմանոց OLED էկրաններով։ Նորույթները կստանան ֆիրմային Apple A12 պրոցեսորներ, 4 գբ օպերատիվ հիշողություն և 64, 256, 512 գբ ներքին հիշողություն։
iPhone XS–ի երկու տարբերակն էլ կունենա երկակի հիմնական տեսախցիկ` Face ID տեխնոլոգիայով։ Ինչ վերաբերում է արժեքին, ապա 5,8 դյույմանոց տարբերակը կարժենա 899 դոլար, իսկ 6,5–ը` 999։ Սա հիմնական` 64 գբ տարբերակը։
iPhone XC–ը կներկայանի միանգամից մի քանի գունային լուծումներով, ինչպես` iPhone 5C–ը։ Գաջեթները կստանան 6,1 դյույմանոց էկրաններ, A12 պրոցեսոր և 3 գբ օպերատիվ հիշողություն։ XC–ը ստացել է սովորական տեսախցիկ։ Այն կարժենա 749 դոլար։
Apple Watch Series 4
Սմարթ ժամացույցները կստանան նոր դիսփլեյ` ծայրից ծայր։ Նորույթը կունենա 15 տոկոսով մեծ էկրան։ —Ժամացույցը զինվել է S4 պրոցեսորով։ Գինը` 349 դոլար։
iPad Pro
Նոր սերնդի պլանշետները կստանան առանց շրջանակ էկրան և Face ID տեխնոլոգիա։ Apple–ն iPad Pro–ն կթողարկի երկու տարբերակով` 11 և 12,9 էկրաններով։ Գները կմնան անփոփոխ։ Հնարավոր է գաջեթը ստանա մինչև 1 տերաբայթ օպերատիվ հիշողություն։
MacBook
MacBook–ը նույնպես որոշ փոփոխությունների կենթարկվի։ Ընկերությունը կներկայացնի գաջեթի երկու տարբերակ` 12 և 13 դյույմանոց էկրաններով։ Դիզայնի հարցում փոփոխություններ չեն լինի, միայն կավելա USB Type-C–իների քանակը։ MacBook–ի արժեքը կմեկնարկի 999 դոլարից։