Apple Watch Series 1–ը անհետացել է խանութներից

Apple Watch Series 4-ի անոնսից առաջ, որը տեղի կունենա սպետեմբերի 12–ին խանութներից անհետացել են Series 1 մոդելները։ Դրանք այլևս հասանելի չեն վաճառքի համար։

Իսկ ամերիկյան  Best Buy և Walmart խանութ սրահներում բոլոր  Apple Watch Series 1–երը վաճառվել են։ Անցյալ տարվա մոդելների առաքումը նույնպես կրճատվել է։

Մինչ խելացի ժամացույցներն անհետանում են շուկայից, Apple–ը պատրաստվում է իր շնորհանդեսին, որտեղ կներկայացնի խելացի ժամացույցների 4–րդ` Apple Watch Series 4 սերունդը։