Ինչքան մոտենում է Apple-ի շնորհանդեսի օրը, այնքան ավելի շատ տեղեկատվություն է համացանցում հասանելի դառնում ապագա գաջեթների մասին: Համացանցում հրապարակվել են iPhone-ի անունները, արտաքին տեսքի տվյալները և որոշ տեխնիկական բնութագրիչներ: Հիշեցնենք, որ շնորհանդեսը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 12-ին:
Արդեն հստակ գիտենք՝ Apple-ը կթողարկի երեք նոր iPhone՝ 5.8, 6.5 և 6.1 դյույմ էկրանների տրամաչափերով: Առաջին երկուսը կոչվելու են iPhone XS և XS Plus, իսկ երրորդը` iPhone XC: Հնարավոր է վերջինս թողարկվի մի քանի գունային լուծումներով, ինչպես դա տեղի ունեցավ iPhone 5C-ի դեպքում:
Հայտնի է նաև դրանց գինը՝ iPhone XS-ը կարժենա 1064 դոլար, XS Plus մոդելը՝ 1206 դոլար, XC՝ 851 դոլար:
Դրանք վաճառքի համար հասանելի կլինեն սեպտեմբերի 21-ից: