Սեպտեմբերի 9-ի սկանդալից հետո, Apple-ը վերջապես Mac App Store-ից ջնջել է օգտատերերի տվյալները գողացող հավելվածները: Դրանց թվում էին Adware Doctor, Open Any Files: RAR Support, Dr. Antivirus և Dr. Cleaner հավելվածներն ու խաղերը:
Հավելվածները օգտատերերից macOS կատալոգներին հասնելու թույտվություն էին պահանջում և ստանալով՝ նրանք օգտատերերի մասին տվյալները ուղարկում էին չինական սերվերներ: Իրարանցումն առաջացավ անցյալ շաբաթ, երբ կօգտատերերը նկատեցին, որ տվյալների արտահոսք տեղի է ունենում ԱՄՆ-ի տարածքում վճարովի և թոփ հավելվածներից մեկում:
Արդյունքում օգտատերերը սկսեցին Apple-ից պահանջել հեռացնել դրանք՝ օգտատերերի անվտանգության համար: Արդյունքում այսօր Apple-ը վերջապես հեռացրել է վնասաբեր հավելվածները: