Մինչև 2023 թվականը պլանշետների վաճառքը կնվազի

Digitimes Research հետազոտական ընկերության տվյալներով, 2018–2019 ընկած ժամանակահատվածում պլանշետների արտադրության քանակը կնվազի 141 միլիոնով։ Պատճառը մեկն է` շուկայում հայտնված մեծ էկրանով սմարթֆոնները մասսայականություն են վայելում։

Իսկ ահա 2021-2023 թվականներին պլանշետների վաճառքի քանակը կնվազի   2-3%` հասնելով 120 մլն օրինակի։ Ըստ ընկերության, ավելի մասսայական կդառնան 9 և ավել դյույմ անկյունագիծ ունեցող մոդելները։ Դրանց պահանջարկը կա նաև այսօր։

Շատ ընկերություններ, այդ թվում նաև Apple–ը, սկսել են օգտատերերին առաջարկել 6 և ավել դյույմ անկյունագիծ ունեցող սմարթֆոններ, որոնք սիրվել են օգտատերերի կողմից։