iPhone XS Max-ը համեմատական թեստում առաջ է անցել Samsung Galaxy Note 9-ից

AppleInsider-ի լրագրողները փոքրիկ թեստ են անցկացրել՝ համամետելով   iPhone XS Max-ի և   Samsung Galaxy  Note 9-ի բարձրախոսերը: Ձայնի որակը փորձարկել են  Fortnite խաղում:

Թեստավորման հոլովակը հասանելի է  AppleInsider-ի YouTube-յան էջում: Սեպտեմբերի 12-ին՝ Apple-ի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ iPhone XS և XS Max մոդելներում ձայնի որակն առաջնային դիրքերում է:

Թեստավորման արդյունքում լրագրողները պարզել են, որ խնձորային բրենդի մոդելներում ձայնի որակն ավելի լավն է, քան  Samsung Galaxy Note 9-ում: Սա այն դեպքում, երբ հարավկորեական տեխնոհսկայի սմարթֆոնում կա ձայնի որակը կարգավորող հատուկ կետ՝   Dolby Atmos:

XS Max-ում ոչ միայն ձայն ավելի ուժգին է հնչում, այլ նաև մաքսիմալ բարձրության վրա շարունակում է հստակ փոխանցել բոլոր հնչյունները: