Կողմնակի կենտրոններում վերանորոգված Apple համակարգիչները չեն աշխատի

Apple  ընկերությունը պաշտպանության հավելյալ միջոցներ է ձեռնարկել իր նոր համակարգիչների՝ MacВook Pro-ի և  iMac Pro-ի համար, հայտնում է life.ru-ն:

Մասնագետները գաջեթներում ներկառուցել են հատուկ չիպ Т2, ինչպես նաև Secure Enclave համապրոցեսոր, որը թույլ չի տա, որ համակարգիչները սպասարկվեն Apple-ի ոչ պաշտոնական կենտրոններում:

Աղբյուրը մանրամասնում է, որ արտոնագիր ունեցող ընկերությունները, որոնք զբաղվում են Apple-ի  տեխնիկայի վերանորգմամբ, ունեն հատուկ ծրագիր` Apple Service Toolkit 2: Այն գործարկվում է անմիջապես համակարգչի վերանորոգումից հետո: Եթե ծրագիրը չմիացվի, ապա համակարգիչը ևս չի միանա ու չի աշխատի:

Ըստ այդմ՝ եթե սարքը վերանորգվի արտոնագիր չունեցող այլ կենտրոնում, չի աշխատի: