Ինչպե՞ս թաքցնել tag արված լուսանկարները
Հաճախ այնպես է պատահում, որ լուսանկարները որոնց վրա մեզ նշում են մեզ դուր չեն գալիս։ Դրանք թաքցնելու համար պետք է ուղղակի անցնել «действия» բաժին, սեղմել «показывать в моем профиле» կամ «скрыть из моего профиля», ինչպես նաև «удалить меня из публикации» կամ «пожаловаться»` բողոքարկելու համար։
Հետևել անհրաժեշտ հաշիվներին
Եթե դուք բաժանորդարված եք մի քանի տասնյակ հաշիվների և կարող եք կարևոր հրապարակում բաց թողնել, ապա կարող եք խուսափել դրանից։ Պետք է ուղղակի մւոտք գործել տվյալ հաշիվ, սեղմել վերևի երեք կետերի վրա և միացնել հրապարակումների մասին ծանուցումներ։
Նայել հրապարակումները, որոնք հավանել եք
Instagram–ում հնարավորություն կա դիտել, թե ինչ եք հավանել մինչ այս։ Պետք է մուտք գործել կարգավորումների բաժին և ընտրել համապատասխան բաժինը։
Պահպանել պատմությունները
Ընդհանրապես պատմությունները հորինել են Snapchat–ում, որպեսզի արագ ֆոտոներ անեն և երկար ժամանակ չծախսեն դրանք ֆիլտրելու և կարգավորելու համար։ Բայց, գուցե հենց այդ նկարում դուք ունեք հրաշալի տեսք և լավ կլիներ պահպանել այն հեռախոսի ֆոտոդարանում։ Պետք է ուղղակի կարգավորումների բաժնում պատմությունների մասում ավելացնել` միշտ պահպանել կետը։