Դուբայում պատրաստվում են բոլոր տաքսիներում անվճար Wi-Fi տեղադրել: Քանի որ տաքսիներն այստեղ բավական շատ են՝ շուրջ 10 հազար մեքենա, ապա ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով: Սա հիմնականում անհրաժեշտ կլինի բիզնես ունեցողներին, ովքեր պետք է արագությամբ ստուգեն իրենց ընթացիկ աշխատանքները:
Իսկ ահա զբոսաշրջիկներին սպասարկող տաքսիները դեռ անցյալ տարվանից հնարավորություն ունեն անվճար WiFi տրամադրել օգտվողներին: