Հուրախություն գեյմերների, լուրեր են շրջանառվում, որ Samsung-ը պատրաստվում է խաղային սմարթֆոն թողարկել: Շրջանառվող լուրերը հաստատվել են և երեկ ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտարարել է, որ նորույթը կներկայացվի նոյեմբերի վերջին:
Սմարթֆոնը կշարունակի Galaxy A շարքը և որպես խաղային գաջեթ կունենա հզոր տեխնիկական բնութագիր: Սմարթֆոնը հագեցած կլինի Qualcom Snapdragon 845 պրոցեսորով և կունենա 8 գբ օպերատիվ հիշողություն:
Խաղային Galaxy-ն կաշխատի Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով: Արտաքին տեսքի մեջ ընկերությունը շատ փոփոխություններ չի անի: